Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ուզբեկստանի վարչապետը պետական կառույցներին արգելել է ամանորյա տոնակատարություններ անել

Ուզբեկստանի վարչապետը պետական կառույցներին արգելել է ամանորյա 
տոնակատարություններ անել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը պետական կառույցներին արգելել է ամանորյա կորպորատիվ երեկույթներ կազմակերպել պետական միջոցների հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է gazeta.uz-ը։

«Կառավարության ղեկավարն արգելել է բոլոր պետական կազմակերպություններին և խոկիմիյաներին (շրջվարչակազմեր-խմբ.) կազմակերպել կորպորատիվ երեկույթներ, տոնական սեղաններ գցել և հրավառություն կազմակերպել բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին»,- պարզաբանում է gazeta.uz-ը։

Ուզբեկական լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնյաների համար ամանորյա տոնակատարությունների արգելքը պայմանավորված է բյուջետային միջոցների խնայողության անհրաժեշտությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am