Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ. Տոյվո Կլաար

ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև  վստահության 
մթնոլորտի ստեղծման ուղղությամբ. Տոյվո Կլաար

ԵՐԵՎԱՆ,10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, սակայն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, TRT World Forum համաշխարհային ֆորումի շրջանակում այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Կա խաղաղության հասնելու իրական ցանկություն և հնարավորություն:Բայց 30 տարվա հակամարտությունից հետո շատ ջանքեր են պահանջվում վստահություն ստեղծելու համար»,- Կլաարի խոսքերը մեջբերում է TRT World Forum համաշխարհային ֆորումի «Թվիթեր»-ի էջը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն լայնորեն աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ վստահությունը կառուցելու համար, սակայն շատ ավելին է պետք:

Ըստ Կլաարի՝ երկու կողմից էլ անհրաժեշտ է առաջնորդություն, և խոսքը ոչ միայն երկու պետությունների ղեկավարների ջանքերի, այլև՝  Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև վստահության ստեղծմանն ուղղված միջոցների մասին է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]