Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30-ից ավելի տարիները հսկայական մարդկային և նյութական կորուստների են հանգեցրել. Բլինքեն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30-ից ավելի տարիները հսկայական 
մարդկային և նյութական կորուստների են հանգեցրել. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միացյալ Նահանգների աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ ունեցած ելույթում Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը իրապես կայուն խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է, և իրենք ուրախ են, որ աջակցում են այդ երկխոսությանը:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը, և 1991 թվականին անկախության վերականգնումը կենսականորեն կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման տեսանկյունից, իրավունքներ, որոնց մենք վճռականորեն աջակցում ենք:  Կարծում եմ նաև արդարացի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30-ից ավելի տարիները հանգեցրել են հսկայական մարդկային, նյութական կորուստների՝ կորսված կյանքեր, խորը սպիներ: Բայց այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, երկու երկրների իրական և խիզախ քայլերն են անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են հանուն Հարավային Կովկասի պայծառ ապագայի, ապագա խաղաղության»,- նշել է Բլինքենը:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, կանի հնարավոր ամեն ինչ՝ այդ ջանքերին աջակցելու, կողմերի հետ կայուն խաղաղության ճանապարհով քայլելու համար: «Սա, ես կարծում եմ, ավելի լավ, ավելի պայծառ ապագայի խոստում է: Եվ ես ողջունում եմ ձեր և ձեր կառավարություններին այն խիզախության և վճռականության համար, որ ցուցաբերում եք այդ նպատակին հասնելու համար»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am