Քաղաքականություն

Երևանն առաջարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկել Հայաստան-ՌԴ-Ադրբեջան խորհրդարանական ձևաչափով. Մոսկվայի արձագանքը դրական է

2 րոպեի ընթերցում

Երևանն առաջարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկել Հայաստան-ՌԴ-Ադրբեջան խորհրդարանական ձևաչափով. Մոսկվայի արձագանքը դրական է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ աջակցել է իր գործընկերոջ առաջարկին ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափով քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Պետդումայի կայքէջը:

Նշվում է, որ Վյաչեսլավ Վոլոդինն առանձին անդրադարձել է Հայաստանում ռուսաց լեզվի վիճակին։ Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներ բացելու հարցին։

«Վյաչեսլավ Վոլոդինը նաև առաջարկել է Հայաստանի պատվիրակությանը Մոսկվա կատարած այցի ընթացքում ընդլայնել աշխատանքային օրակարգը: Ազգային ժողովի պատգամավորները կհանդիպեն Պետական դումայի բոլոր խմբակցությունների ղեկավարների և պրոֆիլային կոմիտեների հետ՝ հետագա աշխատանքի հարցերը ձևակերպելու համար: Այդ հանդիպումների արդյունքը պետք է լինեն Պետական Դումայի և Հայաստանի Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական փոխգործակցության կոնկրետ առաջարկները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վյաչեսլավ Վոլոդինը և Ալեն Սիմոնյանը պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ հոկտեմբերի 11-ին՝ քննարկելու ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքի արդյունքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում