Հայաստան

ՃՏՊ Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից

Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 6-ին՝ ժամը 15։48-ին, ահազանգ է ստացվել, որ Գարգառ բնակավայրի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բախվել մոտակա տան պատին․ վարորդն արգելափակվել է խցիկում։

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում