Արթուր Գասպարյանը վերանշանակվել է ՀՀ ՊՊԾ պետի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գասպարյանը վերանշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Պետական պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտո նակատար Արթուր Գասպարյանին վերանշանակել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Կարդացեք հոդվածը` English