Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մար մինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտո նակատար Անդրանիկ Սիմոնյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արամ Հակոբյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։