Քաղաքականություն

Ջոզեֆ Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են Երևանի ու Բեյրութի միջև հարաբերությունների զարգացման ուղիները

1 րոպեի ընթերցում

Ջոզեֆ Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են Երևանի ու Բեյրութի  միջև հարաբերությունների զարգացման ուղիները

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադադի հետ քննարկել է Երևանի ու Բեյրութի միջև հարաբերություններն ու դրանց հետագա զարգացման ուղիները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Լիբանանի նախագահի «Ֆեյսբուք»-ի էջում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև լիբանանյան համայնքի դերին ու նրա ներդրմանը Լիբանանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման գործում։

«Հանրապետության նախագահն ու դեսպան Հադադը նաև անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից ստացված հրավերին՝ մասնակցելու հոկտեմբերի 16-ին Երևանում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին (Leaders' Summit), որը կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) առաջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում