Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում կառուցվում է լուսավորության ցանց

Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում կառուցվում է  լուսավորության ցանց

ԳԱՎԱՌ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում կառուցվում է  լուսավորության ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից,  լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 13 միլիոն 335 հազար դրամ,   որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 18 տոկոսը՝ «ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամը», 12 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանցի կառուցում 3057 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 89 լուսատուների տեղադրմամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում Մարտունի գյուղի բոլոր տնտեսությունները կունենան գիշերային լուսավորություն։

«Շինարարական աշխատանքները մեկնարկել են արդեն 10 օրից ավելի, արդեն ձեռք են բերվել երկաթյա հենասյուները, կատարվել են այլ կարգի նախապատրաստական աշխատանքներ։ Ծրագիրը կավարտվի այս տարվա ընթացքում։ Իր պատմության մեջ Մարտունի գյուղը գիշերային ժամերին լուսավորվելու է առաջին անգամ։ Նախորդ տարում եւս սուբվենցիոն ծրագրով Մարտունի գյուղում լուսավորության ցանց է կառուցվել մոտ 700 գծամետր երկարությամբ, իսկ այս տարվա ծրագրի իրականացմամբ ողջ գյուղի լուսավորության խնդիրը հիմնովին լուծվում է»,-ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդական Սերգեյ Ավալյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am