Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն,  հրապարակել է հոկտեմբերի ամսվա դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 33-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 64-րդը, Շանթ Սարգսյանը` 86-րդը:

Կանանց դասակարգման աղյուսակում առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի հավաքականի անդամ, երկրի չեմպիոն և Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը: Նա 78-րդն է: Էլինա Դանիելյանը վարկանիշային աղյուսակում գրավել է 35-րդ, Աննա Սարգսյանը` 68-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 72-րդ հորիզոնականները:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am