Հասարակական

Ծակքարում կառուցվում է գյուղի երկու փողոցներն իրար կապող կամուրջ, հիմնանորոգվում է մեկ փողոց

1 րոպեի ընթերցում

Ծակքարում կառուցվում է գյուղի երկու փողոցներն իրար կապող կամուրջ, հիմնանորոգվում է մեկ փողոց

ԳԱՎԱՌ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է 10 եւ 6-րդ փողոցներն իրար կապող կամուրջ, հիմնանորոգվում 15-րդ փողոցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, կամրջի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 20 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 15-րդ փողոցի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ մարտունու համայնքապետարանը։ 15-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերի 10-ից, կամրջի կառուցման աշխատանքները՝ սեպտեմբերի 15-ից։ Երկու կառույցների շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ 15-րդ փողոցն ասֆալտապատվում է 550 գծամետր երկարությամբ եւ 1964 մետր մակերեսով։ Ծրագրի իրականացման արդյունքում երկու թաղամասերի միջեւ կհաստատվի ճանապարհային ավելի կարճ ու դյուրին հաղորդակցություն, իսկ 15-րդ թաղամասի բնակիչները կունենան բարեկարգ ու հիմնանորոգված ճանապարհ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում