Հասարակական

ՌԴ նախագահը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Փաստաթղթում նշված է, որ զորահավաքին ենթակա կլինեն միայն պահեստազորում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ պատրաստություն կանցնեն ՝ հաշվի առնելով Ուկրաինայում հատուկ գործողության փորձը: Զորահավաքային միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից։

Ինչպես նշված է փաստաթղթում, մասնակի զորահավաքի շրջանում զինվորական ծառայությունից ազատումը հնարավոր է՝ պայմանավորված տարիքով, առողջական վիճակով եւ ազատազրկման մասին դատարանի դատավճռով:

Զորակոչվածները կստանան պայմանագրային զինծառայողների կարգավիճակ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ մոբիլիզացվելու է 300 հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում