Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում. մրցավարներն անարդար են դատում հայ ըմբիշներին

Ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում. մրցավարներն անարդար են 
դատում հայ ըմբիշներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում աշխարհի առաջնությունում մրցավարների կողմնակալ մոտեցման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը ԱԱ-ի 1/16 եզրափակիչում մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Մայքլ Դիակոմիհալիսի հետ: Ըստ ֆեդերացիայի՝ Թևանյանը պարտվել է մրցավարների կողմնակալ մոտեցման պատճառով:

«Արման Անդրեասյանի մեդալը խլելուց հետո այս անգամ հերթը հասավ Վազգեն ԹևանյանինԳորգի կորեացի մրցավարը Վազգեն Թևանյանից խլեց ոչ միայն հաղթանակը, այլև եզրափակչի ուղեգիրըԱՄՆ ներկայացուցչին շնորհեցին հաղթանակ»,-ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում:

Տեսանյութը` ստորև


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am