Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնության հարցերը

ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում քննարկել Է հեռանկարում Կիեւին ամերիկյան ռազմական օգնության ցուցաբերման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հաղորդել Է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ՝ քննարկելու անվտանգության բնագավառում Ուկրաինային ցուցաբերվող օգնության անհետաձգելի եւ երկարաժամկետ կարիքները»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում Է, որ Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել Է Ուկրաինայում մարտական գործողությունների շրջանի իրադրությանը:

Կողմերը զրույցի ընթացքում շոշափել են նաեւ Շփման խմբի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]