Ֆասթ Կրեդիտի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ կատարվել է «Դայմենշն» ՓԲ ընկերության կողմից
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆասթ Կրեդիտի կողմից թողարկվել էին 11.5% դրամային և 6.25% դոլարային եկամտաբերությամբ պարտատոմսեր: Պարտատոմսերի թողարկումը կատարվում է որոշակի ժամկետով դրամական միջոցներ ներգրավելու նպատակով: Ֆասթ Կրեդիտի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ կատարվել է «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից: Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի՝ Bbond հարթակում՝ ապահովելով ազատ շրջանառություն։ Պարտատոմսերի գնանշումն իրականացվելու է շուկա ստեղծողի՝ «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից, որն ունի շուկա ստեղծողի ծառայությունների արդյունավետ մատուցման փորձ:
«Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից պարտատոմսերի սեփականատերերը եռամսյա պարբերականությամբ կվճարվեն տոկոսագումարները՝ արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին կստանան պարտատոմսերի անվանական արժեքը:
Պարտատոմսերի ձեռքբերումը ունի մի շարք առավելություններ՝
- Ցուցակված, իրացվելի պարտատոմսերը կարող են գնվել կամ վաճառվել բորսայական շուկայում,
- Մարման ժամկետից շուտ վաճառելու դեպքում ներդրողը միևնույն է ստանում է կուտակված տոկոսագումարները,
- Ներդրողին տալիս են հասանելիություն դեպի նախընտրած ոլորտներ և ընկերություններ,
- ՀՀ-ում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից,
- Դիվերսիֆիկացնում են ներդրումային պորտֆելը։
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկվող կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
«ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին
Ֆասթ կրեդիտը գործում է 1994 թվականից և որպես «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 2011 թ.-ի հոկտեմբերի 14-ին գրանցվել է Կենտրոնական բանկի կողմից: Օրեցօր մեծացնելով մասնաճյուղային ցանցը՝ Ֆասթ կրեդիտն այս պահին ունի 12 մասնաճյուղ Երևանում և 16 մասնաճյուղ մարզերում։ Ընկերության բիզնես ռազմավարության մաս է կազմում հասարակության ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթի աճի ապահովումը, վստահելի և բարեխիղճ ֆինանսական խորհրդատուի համբավի ամրապնդումը:
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:
Դայմենշնը արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է հաղթող Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից AMX ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում՝
-- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում՝ 2020 թվականին:
-- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում՝ 2021 թվականին։
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին ավելին իմանալու համար այցելեք կայք կամ հետևեք ֆեյսբուքյան էջին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում