Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիդերլանդներում ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվեց Հին Հայաստանի գանձերը ներկայացնող ցուցադրություն

Նիդերլանդներում ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվեց Հին Հայաստանի գանձերը 
ներկայացնող ցուցադրություն

ԱՍԵՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությունը պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը մեկնարկեց Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակության միության ներկայացմամբ:

Ելույթ ունեցավ Դրենցի թանգարանի տնօրեն  Հարրի Թյուպանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ այս եզակի ցուցադրությունը կնպաստի,որ Հայաստանի մշակույթը, արվեստն ավելի ճանաչելի ու հրապուրիչ դառնան Նիդերլանդների բարեկամ ժողովրդի համար: «Ցուցադրությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս և հիշեցնում ջերմ և պատմականորեն բարեկամական հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև»,-ասաց Փաշինյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:

Ներկայացված են ոսկյա և արծաթյա զարդեր ու գավաթներ, զենքեր, խեցեղեն, կենդանիների և ռազմիկների բրոնզե արձանիկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]