Դատարանն Արմեն Գևորգյանին թույլատրել է մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով թույլատրել Գևորգյանին հատել ՀՀ սահմանը։ Ապրիլի 25-28-ը կայանալու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստերը, որոնք տեղի են ունենալու Ստրասբուրգում. Արմեն Գևորգյանը՝ որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել նիստին։
Գևորգյանի պաշտպանը տեղեկացրել էր, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է Ստրասբուրգում բարձրաձայնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։