Հասարակական

Երևանում Զիփլայնից ընկնելու հետևանքով քաղաքացու մահվան դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում

1 րոպեի ընթերցում

Երևանում Զիփլայնից ընկնելու հետևանքով  քաղաքացու մահվան դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երազ» այգու տարածքում գործող զիփլայնից քաղաքացու վայր ընկնելու և մահվան դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Արմենպրես»-ին այդ մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ ապրիլի 10-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգու տարածքում: Քաղաքացին վայր էր ընկեր մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում