Միջազգային

Աֆրիկայում Covid-19 դեպքերը կարող են 7 անգամ ավելի շատ լինել, քան հաղորդվել է. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

Աֆրիկայում Covid-19 դեպքերը կարող են 7 անգամ ավելի շատ լինել, քան հաղորդվել է. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ Աֆրիկայում Covid-19-ով վարակվածների թիվը կարող է 7 անգամ ավելի շատ լինել, քան ցույց են տալիս պաշտոնական տվյալները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Մատշիդիսո Մոետին:

Ըստ ԱՀԿ-ի՝ Աֆրիկայում վիրուսից մահերը կարող են լինել 2-3 անգամ ավելի շատ:

«Մենք քաջատեղյակ ենք, որ մեր՝ մայրցամաքում թեստավորման պարագաների հասանելիության հետ կապված խնդիրները հանգեցրել են դեպքերի թերագնահատմանը», - ասել է բժիշկ Մատշիդիսո Մոետին լրատվամիջոցների համար առցանց ճեպազրույցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում