Աշխարհ

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 967-ի՝ մեկ օրում ավելանալով 37-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԴՀ Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 2423, ինչը 79-ով ավելի է, քան նախորդ օրը։ Մահացության ցուցանիշը կազմում է 39,9%։

Հիվանդանոցներում և մեկուսարաններում կա 734 հիվանդ, ինչը 10-ով ավելի է, քան մեկ օր առաջ։ Էբոլայով ախտահարված անձանց շփումների հսկման ցուցանիշը կազմում է 81,1%։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում