Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը

Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից 
կնախագահի Մհեր Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին վարչապետը հաստատել էր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը:

2019 թվականի դեկտեմբերի 11-ին որոշման հաստատման պահին հանձնաժողովի հայկական կողմի նախագահ էր նշանակվել Սուրեն Պապիկյանը, ով այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]