Քաղաքականություն

Աստանայում ՀՀ փոխվարչապետի և ՌԴ նախագահի առանձին հանդիպում պլանավորված չէ

1 րոպեի ընթերցում

Աստանայում ՀՀ փոխվարչապետի և ՌԴ նախագահի առանձին հանդիպում պլանավորված չէ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպում  Աստանայում պլանավորված չէ։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որը մեկնարկել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որ չի կարողանալու մասնակցել գագաթնաժողովին՝ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ փոխվարչապետի և ՌԴ նախագահի առանձին հանդիպում պլանավորված չէ։ «Ոչ, առանձին հանդիպում պլանավորված չէ,. սակայն, եթե նրանք ցանկանան, նրանք կարող են հրաշալի զրուցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի հարթակներում»,- ասել է Պեսկովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում