ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է Մհեր Գրիգորյանին
2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարներն Աստանայում կայացած գագաթնաժողովի ընթացքում հայտարարություն են ընդունել և այն փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի դիրքորոշման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ընդունվել է չորս ղեկավարների հայտարարությունը»,- ասել է Ուշակովը։
Հայաստանի փոխվարչապետին է փոխանցվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
Լրագրողների հարցին, թե արդյոք Մհեր Գրիգորյանն այդ փաստաթուղթը կտանի Երևան, Ուշակովը դրական է պատասխանել։
Աստանայում մայիսի 29-ին կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին չի մասնակցել, իսկ Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարունակելու է աշխատել Միության շրջանակում՝ պաշտպանելով իր տնտեսական շահերը։