Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի քաղավիացիան թույլատրել է Flyone Armenia-ին չարտերային չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով

Հայաստանի քաղավիացիան թույլատրել է Flyone Armenia-ին չարտերային չվերթներ 
իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, այդ մասին հայտնեցին ընկերության խորհրդից: «Flyone Armenia ընկերությունն օրեր առաջ դիմել էր թե Հայաստանի, թե Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով: Շնորհակալ ենք Հայաստանի ավիացիոն իշխանություններին հարցին դրական ընթացք տալու համար»,- ասաց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Ի պատասխան այն հարցին, թե երբ կսկսվեն թռիչքները, Անանյանն ասաց, որ սպասում են Թուրքիայի ավիացիոն իշխանությունների թույլտվությանը:

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Իսկ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան: Թուրքական կողմը չվերթները սկսելու ժամկետների վերաբերյալ դեռևս մանրամասներ չի հայտնել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am