Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ 2021/2022-ի էլիտ ռաունդում
20:26, 8 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի2021/2022 առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ-19 հավաքականըընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայիհավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան 2022 թվականի գարնանը։ Հանդիպումների անցկացման վայրըկորոշվի հետագայում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլում Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել էր 12-րդ խմբում, որտեղ կմրցիԳերմանիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականների հետ։
Հանդիպումները կկայանան 2022 թվականի սեպտեմբերի 21-27-ը՝ Բելառուսում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում