Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 501 նոր դեպք, մահացել է 15 մարդ

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 501 նոր դեպք, մահացել է 15 մարդ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 7-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք, առողջացել է 398 քաղաքացի, գրանցվել մահվան 15 դեպք:

Մեկ օրում կատարվել է 4659 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 581 821-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 765 դեպք, որոնցից 229 957-ն առողջացման, 4939-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 9702 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1167 է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]