Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շիրակի մարզը միանում է «իԳործ» ծրագրին

Շիրակի մարզը միանում է «իԳործ» ծրագրին

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 31-ին ընդունեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հանդիպման ընթացքում ներկայացվել է «իԳործ» ծրագրով մարզ գործուղված Սոֆյա Սեյրանովնան։

 «Շիրակի մարզպետարանը սիրով միանում է «իԳործ» ծրագրին և ուրախ ենք, որ Շիրակն առաջին մարզն է, որ միանում է ծրագրին։ Շատ կարևոր նախաձեռնություն է «իԳործ» ծրագիրը, որի միջոցով սերտանում է կապը մեր սփյուռքի հետ, ինչպես նաև սփյուռքահայ մասնագետներն էլ կարողանում են իրենց հմտություններն ու ջանքերը ներդնել մեր երկրի կառավարման գործում։ Շիրակի մարզպետարանը միշտ պատրաստ է համագործակցության, իսկ լավ կադրերին ու մասնագետներին մենք սիրով կհյուընկալենք ու կհամագործակցնենք»,- Զարեհ Սինանյանի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը շնորհակալություն  հայտնեց մարզպետին ջերմ ընդունելության և համագործակցության համար և կարևորեց ծրագրի իրականացումը։

ՌԴ-ից Հայաստան ժամանած Սոֆյան մեկ տարի կաշխատի Շիրակի մարզպետարանում։ Սոֆյան բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Սարատովի ազգային հետազոտական համալսարանում, աշխատել է տարբեր կազմակերպություններում և այժմ որոշել է տեղափոխվել Գյումրի՝ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու մարզպետարանի գործունեությանը: Մարզպետարանում նա աշխատելու է արտաքին կապերի և միջազգային հարաբերությունների ուղղությամբ:

«ի Գործ»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին աշխատել ՀՀ պետական կառավարման համակարգում: Նախորդ տարի ծրագրի շրջանակներում 19 երկրներից ժամանած 50 սփյուռքահայ մասնագետ աշխատեց 19 պետական օղակներում: Այս տարի ևս 50 մասնագետ կմիանա կառավարության աշխատանքներին:

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]