Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը Երևանում ոչ-ոքի խաղաց «Ռենջերս»-ի հետ

«Ալաշկերտ»-ը Երևանում ոչ-ոքի խաղաց «Ռենջերս»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Երևանում ընդունել էր շոտլանդական «Ռենջերս»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում հիմնական առավելությունը Շոտլանդիայի բազմակի չեմպիոնին էր: «Ալաշկերտ»-ը երբեմն-երբեմն հակագրոհում էր, իսկ գրոհներն այդքան էլ լուրջ չէին: «Ռենջերս»-ը հանդես էր գալիս իր ոչ հիմնական կազմով: Խաղի 40-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ջեյմսը։ Հանդիպման առաջին 45 րոպեների այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսում «Ալաշկերտ»-ը հիմնականում պաշտպանվում էր և ինչ-որ պահի հակագրոհում:  Ի վերջո` այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց և նախորդ խաղում նվազագույն հաշվով պարտվելով՝ «Ալաշկերտ»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայից և հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am