Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտունու մարզադպրոցի սանը բրոնզե մեդալով է վերադարձել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

Մարտունու մարզադպրոցի սանը բրոնզե մեդալով է վերադարձել բռնցքամարտի 
Եվրոպայի առաջնությունից

ԳԱՎԱՌ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցի սան, կրտսեր տարիքի բռնցքամարտիկ Վիկտորիա Զաքարյանը բրոնզե մեդալով է վերադարձել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից։

Ինչպես «Արմենպրես»-ին   տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գեւորգ Սարգսյանը, բռնցքամարտի կրտսեր տարիքի Եվրոպայի առաջնությունն այս տարի կայացել է Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում, որին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է  նաեւ 38 կիլոգրամ քաշային Վիկտորիա Զաքարյանը եւ նվաճել  պատվավոր երրորդ տեղը։

Մարզադպրոցում հանդիսավորությամբ են ընդունել հաղթանակած մարզուհուն։   

«Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք հաղթանակներ գրանցել ոչ միայն հանրապետական, այլ նաեւ միջազգային մրցաշարերում։ Եվ Վիկտորիայի այս նվաճումը համարում ենք մեր լուրջ հաջողությունը։ Մեր մարզադպրոցի մյուս սանը՝ ավագ տարիքի բռնցքամարտիկ, 60 կիլոգրամ քաշային Լիլիթ Ասատրյանը վերջերս Թբիլիսիում կայացած ավագ տարիքի պատանիների միջազգային առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, ինչը եւս համարում ենք կարեւոր ձեռքբերում։ Վիկտորիայի եւ Լիլիթի հաջողությունների մեջ լուրջ ներդրումներ ունեն մարզիչներ Գեւորգ եւ Գագիկ Սարգսյանները։ Ունենք նաեւ այլ շնորհալի պատանիներ ու աղջիկներ, ովքեր մոտ ապագայում իրենց խոսքը կասեն ամենատարբեր մրցաշարերում։ Այս պահին մեր բռնցքամարտիկները մասնակցում են Հայաստանի առաջնությանը, եւ հույս ունենք, որ նրանք եւս տուն կդառնան հաղթանակներով»,- իր խոսքում նշեց Գեւորգ Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am