Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Խաղաղության կոչ պարի միջոցով. Երևանի փողոցներում առաջին անգամ կիրականացվի Yerevan peace dancewalk պերֆորմանսը

Խաղաղության կոչ պարի միջոցով. Երևանի փողոցներում առաջին անգամ 
կիրականացվի Yerevan peace dancewalk պերֆորմանսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Yerevan peace dancewalk» պարային պերֆորմանս՝ օգոստոսի 25-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պերֆորմանսը կիրականացվի հանրահայտ շվեյցարացի պարուսույց Ֆուֆուա դ'Իմոբիլիտեի կողմից:

Սկսվելու է ժամը 17:30-ին՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում և կվերջանա Թատերական հրապարակում։

Այս յուրահատուկ պարային ծրագրով Ֆուֆուա դ'Իմոբիլիտեն այցելել է 11 երկիր (Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա, Բոսնիա և Հերցոգովինա, Ռուսաստան, Իրան, Մալի, Բուրկինա Ֆասո, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հնդկաստան և Չինաստան), Հայաստանը 12-ն է։ Երևանում անցկացվող «Yerevan peace dancewalk» պարային զբոսանքը խաղաղության կոչ է Հայաստանում, որն անցել է պատերազմի դժոխքի միջով։

Պերֆորմանսը կսկսվի Միսաք Մանուշյանի այգուց և կընթանա Մաշտոցի պողոտայի գետնանցումով, ապա Մաշտոցի պուրակով, Փավստոս Բուզանդի փողոցով, ուր արտիստը կանցնի «Դորս» գարեջրատան մոտով, ապա՝ մուտք կգործի Հանրապետության հրապարակ, ուր պարողը կպտտվի երգող շատրվանների շուրջ, իսկ հետո Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտով կմտնի Հյուսիսային պողոտա, ուր Ֆուֆուա դ’Իմոբիլիտեին կմիանա ՀՀ ոստիկանության նվագախումբը։ Հյուսիսային պողոտայով անցնելուց հետո նա կշրջի Կարապի լճի մոտ և կմտնի Թատերական հրապարակ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]