Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմեն Գևորգյանի փաստաբանն իր պաշտպանյալի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդություն ներկայացրեց

Արմեն Գևորգյանի փաստաբանն իր պաշտպանյալի անձեռնմխելիության հարցով ՍԴ 
դիմելու միջնորդություն ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր), ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով քննության ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց Արմեն Գևորգյանի հանդեպ քրեական հետապնդումը շարունակելու անհնարինությունը քննարկելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ քանի որ ավելի վաղ փաստաբանը հիշատակել էր «Հայաստան» խմբակցության կողմից պատգամավորական անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին, դատարանը կսպասի ՍԴ որոշմանը և չի քննարկի հարցը։

«Արդյոք ճի՞շտ հասկացա, որ դուք պատրաստ էիք ուսումնասիրել հարցը։ Եթե դատարանը դրա մեջ խնդիր է տեսնում, դա չպետք է կապվի դաշինքի կողմից ՍԴ դիմելու հետ։ Եթե դատարանը դա չի դիտարկում սեփական նախաձեռնությամբ, ապա ես պատրաստ եմ միջնորդություն ներկայացնել»,- ասաց Ալեքսանյանը։

Ստանալով դատավորի համաձայնությունը՝ փաստաբանը ներկայացրեց միջնորդություն, համաձայն որի քրեական հետապնդումը անձեռնմխելիության շրջանում չի կարող իրականացվել առանց դրա հաղթահարման։

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը՝ մինչև «Հայաստան» խմբակցության կողմից նույն հարցով ՍԴ ուղարկվելիք դիմումի քննության ավարտը:

Արմեն Գևորգյանը խնդրեց նիստը չնշանակել ԱԺ նիստի հետ նույն օրը, մանավանդ որ դատարանն անցած անգամ իր բացակայությունը հարգելի չէր համարել։

«Չի բացառվում, որ օգոստոսի 24-ին կքննարկվի կառավարության ծրագիրը, վաղը նույնպես նիստ է նախատեսված»,- ասաց Գևորգյանը։

Դանիբեկյանը մերժեց Գևորգյանի խնդրանքը և ասաց, որ վերջինս կարող է մի քանի ժամ բացակայել ԱԺ նիստից ու առաջարկեց հետաձգել հնարավոր ելույթը ԱԺ-ում։ Գեւորգյանը հիշեցրեց, որ այսօր էլ իրեն դժվարությամբ է հաջողվել բացակայել։

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 13:00-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]