Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընտրական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ իրավապահ համակարգի աշխատանքը չի սահմանափակվում միայն ընտրության օրով։ Նրա խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ընտրողի ընտրական իրավունքը խոչընդոտողներին կամ որևէ ազդեցություն ունեցողներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։
Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է, և առկա հիմքերի դեպքում կլինեն նոր ձերբակալություններ։
Կարդացեք հոդվածը` English