Իրավունք

Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

2026 թվականի հունվարի 21-ին Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում և Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող 2 անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 10-ին կայացած նիստում 2 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտման փաստի առկայությունը:

Մասնավորապես՝ դատախազները, պատասխանատու լինելով մինչդատական վարույթի օրինականության համար, մի շարք քրեական վարույթներ սահմանված ժամկետում չեն պահանջել վարույթն իրականացնող մարմնից և ժամանակին չեն կայացրել համապատասխան դատախազական ակտեր:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հունիսի 12-ի որոշմամբ, Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ. նվազ խստություն ունեցող կարգապահական տույժ է կիրառվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազը, բացի իր հսկողության ներքո գտնվող քրեական վարույթների նկատմամբ հսկողությունից, ղեկավարել և կազմակերպել է Կապանի կայազորի զինվորական դատախազության գործունեությունը (նախկինում Կապանի կայազորի զինվորական դատախազությունում է զբաղեցրել ինքնավար պաշտոն):

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հունիսի 12-ի որոշմամբ, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում