1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դատարանը վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը

Դատարանը վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը հարկ համարեց նիստի ժամանակ անդրադառնալ պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությանը, այն է՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելը: Պաշտպան Խուդոյանը նշեց՝ խնդիրը կայանում է նրանում, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք է դրել Սեդրակ և Լևոն Քոչարյանների գույքի վրա՝ այդ որոշումով համարելով, որ վերջիններիս գույքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:

«Դեռևս նախաքննության փուլում վարույթ իրականացնող մարմինը՝ դատախազությունը, մասնակիորեն հրաժարվել է այդ մոտեցումից, և կալանքի մի մասը վերացվել է, սակայն Սեդրակ Քոչարյանինը՝ ոչ: Կարծում եմ, որ մինչ այս պահը շարունակում են խախտվել Սեդրակ Քոչարյանի իրավունքները, և այդ կալանքն ամբողջությամբ վերացնելու անհրաժեշտություն կա: Որևէ կերպ չի հաստատվել այն հանգամանքը, որ այլ անձի է պատկանում այդ գույքը: Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը որևէ կերպ չի կարող նպաստել սույն քրեական գործի քննությանն ու դատավարական նպատակներին»,- նշեց Խուդոյանը:

Մեկ այլ պաշտպան՝ Հայկ Ալումյանն էլ ասաց, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանվում է արդար դատաքննության իրավունքը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը:

«Ներկայում կա օրինական ուժի մեջ մտած, ընդ որում չբողոքարկված դատական ակտ, որով Սեդրակ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը ճանաչվել է ոչ օրինական, և դրանով խախտվել է նրա իրավունքը: Միջնորդությունն աներկբա պետք է բավարարվի առանց որևէ վերապահման»,-  նշեց Ալումյանը:

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նույնպես ասաց, որ պետք է Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվի:

Դատավոր Աննա Դանիբեկյանը քննարկումից հետո հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը մասնակի վերացվեց:

«Կալանքը կպահպանվի այն չափով, որն անհրաժեշտ է դատական ծախսերի հնարավոր բռնագանձման և հնարավոր բռնագրավումի ապահովման նպատակով»,- նշեց Դանիբեկյանը:

Դատարանը որոշեց նաև վերացնել նախաքննական մարմնի գույքի վրա կալանք դնելու մասին 2018 թվականի որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և արխիվների, ինչպես նաև «Թարգեթ» ՍՊԸ և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա դրված կալանքը:

Նախորդ տարի սեպտեմբերին դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի վերացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։ Ըստ դատական ակտի՝ կալանքը շարունակում է գործել Ռ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։ Այդ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ Քոչարյանը զբաղեցնում էր անկախ տնօրենի պաշտոնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]