Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գորիսի փոխքաղաքապետները ձերբակալվել են

Գորիսի փոխքաղաքապետները ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները օգոստոսի 17-ին ձերբակալել են Սյունիքի մարզի Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափով յուրացում կամ վատնում): Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով): Այս պահին գործը քննչական կոմիտեում է, սպասում ենք քննիչների որոշումներին»,- ասաց Թադևոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]