Միջազգային

Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են ջրհեղեղի պատճառով հնարավոր տարհանման մասին

1 րոպեի ընթերցում

Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են ջրհեղեղի պատճառով հնարավոր տարհանման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի բնակիչները, որոնց տները գտնվում են ջրհեղեղի վտանգի տակ, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն և պատրաստ լինեն տարհանման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին Տելեգրամ-ալիքում գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին:

«Հիմա կարևոր է, որ քաղաքացիները զգոնություն և զգուշություն ցուցաբերեն։ Իրենց մեքենաները չթողնեն ծառերի կամ գովազդային պաստառների տակ, ինչպես նաև գետերի մերձակա տարածքներում», -հավելել է նա։

Ամբողջ առողջարանային քաղաքում մինչեւ օգոստոսի 15 -ը գործում է արտակարգ նախազգուշացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում