Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում մարմնարզության դպրոցի կառուցումը հետաձգվել է

Երևանում մարմնարզության դպրոցի կառուցումը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հայտնում է  մարմնամարզության մարզադպրոցի կառուցման ծրագրի հետաձգման մասին:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից մասնավորապես տեղեկացրին. «Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները պատրաստել են մարմնամարզության մարզադպրոցի շենքի տեխնիակական պայմանները, սակայն նկատի ունենալով համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես, ֆինանսական խնդիրները, մարզադպրոցի կառուցման ծրագիրը հետաձգվել է: Միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ մարզադպրոց կառուցելու նպատակով ներկայումս քաղաքապետարանը համագործակցում է ռուսաստանցի գործընկերների հետ՝ ձեռք բերելու նմանատիպ մարզադպրոցի շինության նախագիծ, որը կտեղայնացվի Երևանում»:

2020 թվականի սեպտեմբերին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել էր Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Քաղաքապետի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության ու ակրոբատիկայի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Ազարյանը նշել էր, որ շենքային ու գույքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին ու հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեք պարապելու:
Մարությանն էլ ընդգծել էր, որ քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am