Միջազգային

ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ:

«ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ օգտվելով հասանելի չվերթներից: Հաշվի առնելով անվտանգային պայմաններն ու անձնակազմի կրճատումը, ԱՄՆ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու դեսպանատան հնարավորությունները խիստ սահմանափակ են անգամ Քաբուլում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Դեսպանությունն անգամ պատրաստակամություն է հայտնել քաղաքացիներին, ովքեր ներկայում չունեն դեպի ԱՄՆ թռիչքի տոմս գնելու հնարավորություն, փոխառությամբ գումար տրամադրել:

Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և թալիբների միջև հակամարտությունը: Վերջին ամիսներին թալիբները կարողացել են զգալի տարածքներ գրավել: Լարվածությունը հատկապես ուժեղացել է երկրից ամերիկյան զինված ուժերի դուրսբերումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում