Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով (լրացվում է)

Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով (լրացվում է)

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Պաշտպանության դեպարտամենտի՝ Պենտագոնի շենքը այս պահին արգելափակված է շինությունից դուրս գտնվող ավտոբուսի կայանում տեղի ունեցած կրակոցների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի անվտանգության ծառայությանը:

19:44

Պենտագոնի շենքի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շինությունից դուրս գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր մտնում և դուրս են գալիս անձնակազմի հազարավոր աշխատակիցներ: Պենտագոնի շենքն այս պահին շրջափակված է ոստիկանության կողմից: Քաղաքացիներին հորդորում են խուսափել դեպի այդ շրջան գնալուց:

20:07

Տեղական ARLnow հեռուստաալիքը, ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, հայտնել է, որ Պենտագոնի մոտակայքում (Վիրջինիա նահանգ) տեղակայված տրանսպորտային հանգույցի տարածքում հրաձգության հետևանքով տուժել է երեք հոգի: Նրանցից երկուսի վիճակը ծանր է: Տուժածներից մեկը ոստիկանության սպա է:

20:40

Տեղական WDVM հեռուստաալիքը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, հաղորդել է, որ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ սպանվել է: Տուժածների թվում է կրակ բացած չարագործը: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդում է, որ կրակոցների պատճառով իշխանությունները դադարեցրել են Վաշինգտոնի մետրոյի գնացքների երթևեկումը «երկնագույն» ճյուղով, որն անցնում է Պենտագոնի համալիրի մոտով:

21:46

Պենտագոնի աշխատակիցները կրակոցների միջադեպից հետո վերադառնում են իրենց աշխատավայր, սակայն ոստիկանները, հրշեջները և բժիշկները շարունակում են հերթապահել տեղում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]