Տարածաշրջանային

Թուրքիայի մեջլիսում հարգել են Ջիվան Գասպարյանի հիշատակը

1 րոպեի ընթերցում

 Թուրքիայի մեջլիսում հարգել են Ջիվան Գասպարյանի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ոգեկոչել են հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մերալ Դանիշ Բեշթաշը նիստերից մեկի ժամանակ նշել է, որ 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դուդուկահարը:

«Գասպարյանը, ում կյանքը լի էր ցավով և կարոտով, իր վիշտը միացրեց դուդուկի ձայնին և մեզ պատմեց կյանքի մասին: Հիշում ենք նրան հարգանքով և երախտիքով»,- նշել է նա:

Թուրքական մամուլը ևս անդրադարձել էր Ջիվան Գասպարյանի մահվան լուրին: Լրատվամիջոցները նշել էին, որ նա ստեղծագործական երկար տարիների ընթացքում աշխատել է շատ հայտնի երաժիշտների հետ, երաժշտություն է գրել հայտնի ֆիլմերի համար, արժանացել է բազմաթիվ մրցանակների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում