Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շիրակի մարզի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով լուծել ոռոգման հարցը

Շիրակի մարզի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով  
լուծել ոռոգման հարցը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ազատան  և Բենիամին  գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել։

Մարզի մի քանի գյուղերի բնակիչներ նախորդ շաբաթ  նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր  հարցի լուծման խոստումից հետո:

«Անցած շաբաթ էլ ոտքի էինք ելել, խոստումները չկատարեցին՝ ջուր չկա: Այսօր Ազատան վայրկյանում ընդամենը 200 լիտր ջուր է մտնում, այն դեպքում, երբ 1,2-1,5 խորանարդ մետրն է բավարար այս սեզոնին, որպեսզի բաշխեն ժողովրդին, ծայրամասերում էլ ջուր հասնի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  գյուղացիներից մեկը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am