Հայաստանի պետական կամերային երգչախումբը կմասնակցի Ռավեննայի փառատոնին
12:58, 23 Հունիս 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Ալիգիերի Դանթեի մահվան 700-ամյակի կապակցությամբ հրավիրված է մասնակցելու Ռավեննայի փառատոնին Քերուբինիի նվագախմբի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը Ռավեննայում կկայանա հուլիսի 1-ին աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Նույն համերգը վերոնշյալ կազմով կկայանա հուլիսի 4-ին Երևանի օպերային թատրոնում։
Կհնչեն Հայդնի, Մոցարտի, Շուբերտի, Մանսուրյանի ստեղծագործությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում