Տոկիոյի ՕԽ-ում ճապոնացի երկրպագուների մասնակցության վերջնական որոշումը կկայացվի հունիսի վերջին
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ճապոնացի երկրպագուների ներկայացվածության հարցը վերջնական պատասխան կստանա ընթացիկ ամսի վերջին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները: Կազմկոմիտեն հայտնում է, որ որոշման համար դեռևս ժամանակ կա:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Հայաստանը մինչ այս պահն ունի 10 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում