Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Ձեռնարկելու ենք ամեն քայլ գերիներին վերադարձնելու համար. պաշտպանության փոխնախարար

Ձեռնարկելու ենք ամեն քայլ գերիներին վերադարձնելու համար. պաշտպանության 
փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմն ամեն ինչ անում է, ձեռնարկելու է ամեն քայլ՝ գերեվարված 6 հայ զինծառայողներին րոպե առաջ վերադարձնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ փակ նիստից հետո, որում քննարկվում էր սահմանում լարված իրավիճակի հարցը:

Փակ նիստից հետո Սարգսյանը հորդորեց այս օրերին համախմբվել պետության, բանակի շուրջ, չտրվել խայծին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից մեծ քանակով ապատեղեկատվություն է շրջանառվում:

«ՊՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ և անելու է: Բանակն իր գործողություններն իրականացնում է անհրաժեշտ վերլուծությունների հիման վրա, մեր կողմից արվում են բոլոր քայլերը՝ այս իրավիճակը շտկելու համար, նաև՝ որ չկրկնվեն նման դեպքեր, և ամեն ինչ արվում է, որ գերեվարված մեր զինծառայողները րոպե առաջ վերադառնան»,-ասաց փոխնախարարը:

Նա շեշտեց՝ քաղաքացիները թող վստահ լինեն, որ անկասկած ՊՆ-ն, զինված ուժերը իրավիճակին տիրապետում են: «Ձեռնարկելու ենք ամեն քայլ, որ այդ գերիներին հետ վերադարձնենք, ձեռնարկելու ենք յուրաքանչյուր քայլ, իմ ասածի տողատակերում ամեն ինչ ասվեց»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով Սյունիքի իրավիճակին՝ նա նշեց, որ իր՝ ԱԺ գալու դրությամբ Սյունիքում իրավիճակը նորմալ է եղել, նման միջադեպեր չեն գրանցվել, ինչ Գեղար        քունիքում:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am