Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից

Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է 
Եվրատեսիլ մրցույթից

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։  

Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդեռլանդցի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո: 

«Եվրատեսիլի» 68-ամյա պատմության մեջ առաջին անգամ մասնակիցը որակազրկվել է հնգօրյա միջոցառման մեկնարկից հետո: 

«Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ Շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտնել էր, որ դեպքը կարող է տեղի ունեցած լինել լուսանկարչի հետ ֆիզիկական բախման պատճառով, մեկ այլ լրատվամիջոց էլ հայտնում էր, որ Իսրայելի և Նիդեռլանդների մասնակիցների միջև վեճ է ծավալվել: 

 Ըստ The Guardian-ի, մայիսի 9-ի երեկոյան մամուլի ասուլիսում Քլայնի և իսրայելական պատվիրակության միջև բախումները թույլ են տալիս ենթադրել, որ միջադեպը  քաղաքական բնույթ է կրում: 

Լրագրողը հարցրել է Իսրայելի ներկայացուցիչ Գոլանին, թե արդյոք նա մտածել է այն մասին, թե մրցույթին իր ներկայությունը կարող է վտանգի ենթարկել մյուս մասնակիցներին և ներկա երկրպագուներին, ինչին հաղորդավարուհին միջամտել է և ասել, որ ինքը պարտավոր չէ պատասխանել այդ հարցին, եթե չի ցանկանում: Քլեյնը, որը նստած է եղել նրա կողքին, հավելել է՝ «ինչու ոչ»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am