Քաղաքականություն

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքը պետք է դադարեցվի զորքերի անհապաղ դուրսբերմամբ. իտալացի պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքը պետք է դադարեցվի զորքերի անհապաղ դուրսբերմամբ. իտալացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորը մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացված ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու և Եվրախորհրդարանում կուսակցության պատվիրակության ղեկավար Կարլո Ֆիդանցան:

«Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմամբ՝ տարածաշրջանում հետագա նոր սրացումից խուսափելու համար: Դիմում ենք կառավարությանը և միջազգային հանրությանը, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն կարգը վերականգնելու համար՝ հարգելով Հայաստանի Հանրապետության լիիրավ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում