ՄԻՊ-ի աշխատակազմը հերքել է Արման Թաթոյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկությունները
16:57, 7 Մայիս 2021
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հերքում է տարածված տեղեկությունները Արման Թաթոյանի հրաժարականի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը.
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում