Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ իրավաբանների՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին, փաստաբաններ Ալեքսանդր Խաչատուրյանին, Արմեն Տեր-Տաճատյանին ու Թաթուլ Խուդատյանին: Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաև իրավաբաններ Նախագահի աշխատակազմից:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մտքեր են փոխանակվել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի շուրջ: 

Հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն ու կարծիքներն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am