Ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են Արցախում հայտնաբերված պայթուցիկների ոչնչացումը
11:04, 17 Մարտ 2021
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները:
Վերջին մեկ օրում զինծառայողները «Բալիջա» հատուկ զորավարժարանում ոչնչացրել են շուրջ 120 պայթյունավտանգ առարկաներ, որոնց թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցնելու եղանակով՝ պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։
Ամեն օր պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներին ներգրավվում են ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի շուրջ 10 զինծառայող:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում