Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Չնայած համաճարակին՝ ՀՀ-ի և Չինաստանի միջև առեւտրաշրջանառությունը կազմել է գրեթե մեկ միլիարդ դոլար

Չնայած համաճարակին՝ ՀՀ-ի և Չինաստանի միջև առեւտրաշրջանառությունը կազմել է 
գրեթե մեկ միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

ԱԺ փոխնախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ կարեւորելով փաստաթղթում ամրագրված դրույթների իրագործումը:

Լենա Նազարյանը շեշտել է հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի հրատապության հարցը:

Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին կարևորել է հրադադարի հաստատումը և հույս հայտնել, որ չլուծված խնդիրները կկարգավորվեն:

«Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթի գործարկմանը, մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Չնայած համաճարակին՝ հարաբերությունները պահպանվել են, անգամ աճ է գրանցվել առևտրատնտեսական ոլորտում. առևտրաշրջանառությունը կազմել է գրեթե մեկ միլիարդ դոլար»,- ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am